Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Հաղթանակի ողբերգական հետևանքները

Հաղթանակի ողբերգական հետևանքները
15.10.2013 | 11:41

Կոլումբիայի ազգային ընտրանին, խմբային մրցաշարում սեփական հարկի տակ ոչ-ոքի` 3:3 հաշվով խաղալով Չիլիի հավաքականի հետ, նվաճել է 2014 թ. աշխարհի առաջնության եզրափակչում հանդես գալու իրավունք: Հետաքրքրական է նշել, որ արդեն առաջին խաղակեսի երեսուներորդ րոպեին կոլումբիացիները պարտվում էին 0:3 հաշվով: Թիմին միավոր վաստակելու գործում մեծապես օգնել է Ռադամել Ֆալկաոն, ով դարձել է դուբլի հեղինակ` երկու գոլն էլ խփելով տասնմեկմետրանոցներից: Ազգայինի հաղթանակը մեծ ցնծությամբ է ընդունվել երկրում, սակայն, դժբախտաբար, տոնախմբության ժամանակ եղել են նաև մարդկային զոհեր: Երեքը մահացել են հրազենային վնասվածքից, երկուսը զոհ են գնացել ճանապարհատրանսպորտային պատահարին, իսկ առհասարակ, ոստիկանությունը երկրով մեկ գրանցել է ծեծկռտուքի շուրջ երկու հազար դեպք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1046

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ